211652_close_icon

Դատավորները շարունակում են դիմումներ ներկայացնել, որ իրենց գործեր չտրվեն. «Ժողովուրդ»

views-count4360 դիտում article-date 10:18 27-05-2017
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատավորները շարունակում են դիմումներ ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որ իրենց այլևս դատական գործեր չտրամադրվեն: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դիմել է դատավորների խորհուրդ` հայտնելով, որի իր անուն-ազգանունը հանեն դատական գործերը բաշխելու ցանկից: ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանն էլ բավարարել է դատավորի դիմումը: Նշենք, որ դատավորները նմանօրինակ քայլի գնում են, քանի որ դատական գործերը այնքան շատ են, որ չեն հասցնում քննել, ուստի դիմում են գրում՝ հրաժարվելով դատական գործեր ընդունելուց, ընդ որում՝ նման վիճակ է տարիներ շարունակ: Դատական համակարգում լուրջ խնդիր է դարձել նաև դատական նիստերի առատության պատճառով դահլիճների բացակայությունը. «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ պարբերաբար դատական նիստեր չեն կայանում ազատ դահլիճ չլինելու պատճառով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր