211652_close_icon
views-count7469 դիտում article-date 23:57 23-11-2017

ԵԱ-2021. Հայաստանի բասկետբոլի հավաքականը առաջին հաղթանակը տարավ ընտրական փուլում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաջող մեկնարկեց Եվրոպայի 2021թ. առաջնության ընտրական փուլում։ Առաջին խաղում մեր ընտրանին հյուրընկալվելիս 80-63 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին։ Հայ բասկետբոլիստները հաշվի մեջ առջևում էին բոլոր չորս քառորդներում։ Մեծ ընդմիջումից առաջ հաշիվը 41-38 էր։ Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Ալբերտ Թադևոսյանը։ Խաղին մասնակցեց նաև Լուկաս Ֆիշերը, որը բաց էր թողել վերջին մարզումը մրցավայրում։ Մինչև վերջին պահը նրա մասնակցությունը հարցականի տակ էր, քանի որ վերջնականապես չի ապաքինվել ձեռքի վնասվածքից։ Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 26-ին՝ Երևանում ընդունելով Դանիայի ընտրանուն։ խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ամփոփել է արդյունքները. «Բավարարված եմ թիմի ցուցադրած խաղից, մենք խաղի սկզբից վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Մրցակիցն օղակից անդրադարձող գդակներին ավելի շատ էր տիրում, և դա մեզ համար խնդիր ստեղծեց, բայց ամեն դեպքում մենք լավ հանդիպում անցկացրինք, և ես ուրախ եմ, որ կարողացանք հաղթել: Շատ լավ խաղ ցուցադրեցին Ռայան Բոաթրայթը, Անդրանիկ Չրաբաշը, բայց պետք է հատուկ շեշտել Ալբերտ Թադևոսյանի հիանալի և արդյունավետ խաղը: Նա այս խաղում պարզապես փայլեց»,- ասել է Նիկշա Բավցևիչը։

Նմանատիպ նյութեր