Այսօր կեսօրին ուժի մեջ է մտնում Սիրիայում հրադարարի ռեժիմը երկրի հարավ-արևմուտքում: Բոլոր խմբավորումները, որոնք տեղակայված են հարավ-արևմուտքում՝ Դերայի, Էլ-Քունեյթրա, Սուվեյդա շրջաններում, պարտավորվում են պահպանել հրադադարը: Հայտնում է [url=http://ru.euronews.com/2017/07/09/syria-ceasefire]euronews[/url]-ը:
Հիշեցնենք, որ այս հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ-ՌԴ-Հորդանան բարձր մակարդակի հանդիպման ժամանակ:
ՌԴ նախագահ Պուտինը հրադադարի համաձայնագիրը որակել է «հսկա քայլ», որը պետք է ապահովի Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ համատեղ ջանքերով: