211652_close_icon
views-count4605 դիտում article-date 21:17 07-07-2017

Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերություններում դրական զարգացումներ է ակնկալում

G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր համար պատիվ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հույս հայտնելով, որ երկու երկրների հարաբերություններում դրական զարգացումներ կլինեն։ «Մենք Պուտինի հետ քննարկել ենք տարբեր հարցեր ու ես կարծում եմ, որ ամեն ինչ ավ կլինի»,- ասել է Թրամփը լրագրողներին` Պուտինի կողքին նստած։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել ու մտադիր ենք դրանք շարունակել հիմա։ Մենք անհամբերությամբ սպասում ենք դրական զարգացումների Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու բոլոր շահագրգիռ կողմերի համար»- նշել է Թրամփը՝ դիմելով Պուտինին։

Նմանատիպ նյութեր