5096 դիտում
13:48 03-06-2016
Ցեղասպանության բանաձևի ընդունմամբ՝ հայ-գերմանական հարաբերություններում հերթական դրական էջը բացվեց, բայց Թևան Պողոսյանը զգուշացնում է հնարավոր խութերից
Երեկ` հունիսի 2-ին, գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի գրեթե միաձայն ընդունմամբ նոր դրական էջ բացվեց հայ-գերմանական հարաբերություններում, սակայն պետք է զգուշանալ, որ դա չունենա հետևանքներ, որպեսզի Գերմանիան պահանջներ չներկայացնի հայկական կողմին:
Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչ կարևոր նշանակություն կունենա Հայաստանի համար այս որոշումը:
«Թե մեզ ինչ կտա այս որոշումը, մեզանից է կախված։ Հարց է, թե ինչպես մենք դա կօգտագործենք, կարողանա՞նք օգտագործել այն մնացած երկրներում, որոնք ասում էին՝ չեն ցանկանում իրենց հարաբերությունը Թուրքիայի հետ փչացնել»,-ասաց նա ու հավելեց, որ առաջին անգամ է ընդունվում այդքան քաղաքականություն առաջացնող փաստաթուղթ:
«Գլխավոր խնդիրն այն է, որ Թուրքիան գա այն ճնշման աստիճանի, որ գիտակցի՝ ժխտելն ավելի թանկ է իր համար»,-ասաց Թևան Պողոսյանը ու ավելացրեց. «Ուրախալի լուր է, որ արդարության ձայնը նաև Գերմանիայում բարձրացավ, ու 101 տարի անց այս երկիրը նույնպես ճանաչեց Ցեղասպանությունը՝ գիտակցելով, որ ճանաչումը ապագա սերունդների համար կարող է լինել զսպման մեխանիզմ, որպեսզի նման հանցագործությունները չկրկնվեն»:
Ըստ Թևան Պողոսյանի` Ցեղասպանության ճանաչումը դարձել է արտաքին աշխարհում արտաքին հարաբերությունների կառուցման գործում շարժիչ ուժ, գործիք, որից առաջարկում է օգտվել: Ըստ նրա` ցանկացած դիվանագիտական գործիք կարելի է օգտագործել ինչպես հանուն շահերի, այնպես էլ՝ դրանց դեմ:
Հիշեցնենք, որ Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Գերմանիայից:
Ըստ պատգամավորի` այսօրվա դրությամբ Եվրոպայի կարևորագույն երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և խնդիր պետք է դնենք, որ մնացածն էլ հերթով ճանաչեն։
Նմանատիպ նյութեր
1033 դիտում
14:55 17-05-2022
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը
Այս բաժնից
643 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին