Ցույցերի պատճառով Բուլղարիայում թուրքերը փողոց դուրս չեն գալիս
Բուլղարիայի Ասենովգրադ քաղաքում 10 օր է` հակաթուրքական ու հակագնչուական բողոքի ցույցեր են տեղի ունենում:Այդ մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը:
Հարակից շրջաններից Ասենովգրադ եկած 7-8 հազար ցուցարարների գործողությունների արդյունքում բախումներ են տեղի ունեցել: Կա 9 ձերբակալված:
Ինչպես հայտնում է աղբյուրը` իրադարձությունների պատճառ է դարձել հունիս 26-ին թուրք երիտասարդների և 2 բուլղարացի մարզուհիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը: Դրանից հետո բուլղարացիների մի խումբ ծեծի է ենթարկել թուրքերին, ինչն էլ վերածել է ավելի մեծ բախումների: Սակայն ավելի ուշ լուրեր են տարածվել, որ սկզբնական վիճաբանությանը մասնակցած երիտասարդներն իրականում ոչ թե թուրք են եղել, այլ՝ գնչու: