Երևանի արտաքին լուսավորության ցանցում ամենօրյա աշխատանքներ են իրականացվում
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունիսի 26-30-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 792 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են:
Վերականգնվել են ավտովթարների հետևանքով վնասված հենասյուները: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 փողոց, փողոցի հատված և 2 բակային տարածք: Ընթացքի մեջ են 4 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]