211652_close_icon
views-count1681 դիտում article-date 13:47 06-07-2017

Ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ. ՀՀ վարչապետ

Այսօրվա նիստին Կարեն Կարապետյանը, անդրադառնալով թվային օրակարգի մշակման և իրագործման համակարգմանը, նշել է. «Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված են թվային օրակարգից բխող մի շարք համալիր միջոցառումներ հստակ ժամկետներով, այդ թվում պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ թվային ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունումը: Թվային օրակարգի շրջանակում արդեն իսկ ձևավորվել է թվային զարգացմանն աջակցող խորհուրդ և մշակման փուլում է գտնվում միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիրը: Հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը և առկա զարգացումները՝ պետք է նշել, որ ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ»: Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկությունների փաթեթ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման էլեկտրոնային համակարգերի զարգացման քաղաքականության համակարգման մասնագիտացված օղակի ձևավորման վերաբերյալ՝ ներառելով դրա կազմակերպչաիրավական ձևը և համապատասխան իրավական ակտի նախագիծը: «Մենք պետք է ունենանք մի կենտրոն, որը կկանոնակարգի մեր ամբողջ քաղաքականությունը»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր