9175 դիտում
11:40 06-07-2017
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանները Հանրային Հեռուստաընկերության ծրագրին
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանները Հանրային Հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրին.
[b]Հարց.[/b] Պարո՛ն Քոչարյան, ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ Ադրբեջանի` իրադրության սրմանն ուղղված վերջին գործողություններին:
[b]Պատասխան[/b]. Սա Բաքվի` հարևան ժողովրդի հանդեպ ատելության և սեփական ժողովրդի արյան վրա հիմնված ժառանգական ռեժիմի հերթական հանցագործությունն է:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի` հետքննության մեխանիզմի ներդրումից հրաժարվելն ուղղված է իր իսկ կողմից շարունակական սադրանքների կազմակերպման մեղքը հայկական կողմերի վրա բարդելու ձգտմանը:
Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95 թթ. ռազմական գործողությունների և կրակի դադարեցման եռակողմ` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, համաձայնագրերով իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի` կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված համաձայնությունների կատարումից և շարունակում է զինված սադրանքներ նախաձեռնել Արցախի և Հայաստանի դեմ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում այդ սադրանքների արդյունքում բոլոր զոհերի համար պատասխանատվությունը` անկախ նրանց ազգային պատկանելիությունից:
[b]Հարց[/b]. Ինչպե՞ս կմեկնաբանեք վերոնշյալ իրադրության առնչությամբ Թուրքիայի ԱԳ նախարարության արձագանքը:
[b]Պատասխան.[/b] Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից նախաձեռնված ագրեսիայի ժամանակ Թուրքիան ոչ միայն չի դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորումը, այդ թվում՝ երեխաների սպանությունը, տարեց մարդկանց բարբարոսաբար անդամահատումը, գերի ընկած հայ զինվորների` ԴԱԵՇ-ի ոճով գլխատումը, այլ, ըստ էության, խրախուսել է այդ ռազմական հանցագործությունները:
Մյուս կողմից Թուրքիան հայտարարում է, որ դատապարտում է հենց Ադրբեջանի կողմից նախաձեռնված սադրանքի արդյունքում ադրբեջանական խաղաղ բանկչության շրջանում եղած զոհերը` չնշելով, որ դրա հիմնական պատճառը պաշտոնական Բաքվի` իր խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու քաղաքականությունն է:
Ստացվում է` Թուրքիայի համար դատապարտելը կամ ցավակցելը պայմանավորված է միայն ազգային պատկանելիությամբ, ինչը որևէ քաղաքակիրթ մեկնաբանությունից դուրս է:
Նմանատիպ նյութեր
5759 դիտում
21:26 10-03-2017
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Հանրային հեռուստաընկերության Օրակարգ ծրագրին
6418 դիտում
19:28 19-04-2018
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանները լրատվական գործակալության հարցերին
Այս բաժնից
568 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար
811 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
697 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151