ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է գումարել. ՈՒՂԻՂ
Կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 6-ին, արտահերթ նստաշրջան է գումարել: Նստաշրջանի օրակարգի հիմնական հարցը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն է:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: