9186 դիտում
18:21 05-07-2017
Եթե Հայաստանը ցանկանում է բարեկարգել իր անվտանգային համակարգը, պետք է գործակցի ՆԱՏՕ-ի հետ. Ռոսարիա Պուգլիսի
«Եթե Հայաստանը ցանկանում է բարեկարգել իր անվտանգային համակարգը, պետք է համագործակցի ՆԱՏՕ-ի հետ»,- Երևանում կազմակերպված «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում թեմայով» քննարկմանն այսօր ասաց Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին:
«ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը շեշտել է, որ մեր հարաբերություններում անակնկալներ չկան, Հայաստանը վստահելի է ՆԱՏՕ-ի համար»,- հիշեցրեց Ռոսարիա Պուգլիսին՝ մատնանշելով, որ հայ խաղաղապահները մասնակցում են խաղաղապահ առաքելությանը Աֆղանստանում և Կոսովոյում: «Փոքր երկրի համար հեշտ չէ դա»,- նշեց նա, ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն գնահատում է դա:
Ռոսարիա Պուգլիսին նաև նշեց, որ Հայաստանը «եզակի դեպք է», «արտակարգ երկիր», քանի որ ՀԱՊԿ-ի անդամ լինելով՝ սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ:
«Այստեղ հակասություններ չկան»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք հասկանում են, որ և՛ ՀԱՊԿ-ի անդամակցությունը, և՛ ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը կարևոր են Հայաստանի համար: Սակայն, ըստ նրա, եթե երկիրը ցանկանում է բարեկարգել իր անվտանգային համակարգը, պետք է գործակցի ՆԱՏՕ-ի հետ:
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
23:16 14-04-2020
Քաղաքի ամենակենտրոնը արագ պետք է բարեկարգել ու հանձնել շահագործման․ Հայկ Մարության
Այս բաժնից
370 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
784 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
676 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը