2174 դիտում
10:43 12-05-2022
Հայաստանը պարտադրված է բազմազանեցնել իր անվտանգային համակարգը եւ եղածին ավելացնել նորերը. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Աշխարհում եւ, մասնավորապես, մեր տարածաշրջանում ձեւավորված ուժային կենտրոնները, դաշինքները Հայաստանի Հանրապետությանը պարտադրում են օգտագործել բոլոր հնարավորություններն ու ձեւաչափերը, որոնք առավելագույնս տեղավորվում են սեփական անվտանգային համակարգի ուժեղացման ռազմավարության մեջ:
Հատկապես 44-օրյա պատերազմից հետո առավել ընդգծվեցին եւ ամրապնդվեցին Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունները, որոնք լիովին տեղավորվում են իրենց իսկ հռչակած «մեկ ազգ, երկու պետություն» ձեւակերպման մեջ:
Հայաստանը ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ եւ ինտեգրված է ՀԱՊԿ անվտանգային համակարգին: Ինչպես ՌԴ-ն, այնպես էլ ՀԱՊԿ-ի գրեթե բոլոր պետություններն այս պահին լավ հարաբերություններ են պահպանում Ադրբեջան-Թուրքիա ռազմաքաղաքական դաշինքի հետ: Դաշինք, որի հետ Հայաստանը դեռ միջազգայնորեն ընդունված իրավահարաբերությունների ձեւաչափերով փոխառնչություն չունի, ավելին՝ լուրջ խնդիրներ կան Ադրբեջանի հետ:
Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ է հաստատում ՌԴ-ի հետ եւ փորձում է լավ հարաբերություններ ձեւավորել Իրանի հետ, որի շահերից չեն բխում Հարավային Կովկասում, այսինքն՝ իր հյուսիսում ադրբեջանաթուրքական դաշինքի գործողությունները, որոնք ուղղված են իրենց ազդեցության մեծացմանը եւ հետպատերազմյան ստատուս-քվոյի ամրապնդմանը: Ուժային այս հարաբերակցության եւ գերակայող գործընթացների պայմաններում Հայաստանը պարտադրված է բազմազանեցնել իր անվտանգային համակարգը եւ եղածին ավելացնել նորերը: Իսկ նման ձեւաչափ ոչ միայն Իրան-Հայաստան հարաբերություններն են, այլեւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս փոխգործակցությունը: Վերջինս այս պահին Թուրքիա-Ադրբեջան ձեւաչափին առարկայորեն հակադրվող եւ զսպող մեկ այլ անվտանգային համակարգ է: Այն դեպքում, երբ Ադրբեջանից հնչում են չդադարող ռազմատենչ հայտարարություններ, իսկ Թուրքիան էլ Հայաստանի հետ իր հարաբերությունները կառուցում է Ադրբեջանի շահերի համատեքստում, Հայաստանը պարտադրված է իր անվտանգային համակարգը լրացնել այս ձեւաչափերով: Եթե Թուրքիան բնական է դիտարկում իր դաշնակցի ռազմատենչ հայտարարությունների եւ գործողությունների ներքո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց վարելը, ապա այդ գործընթացին չի կարող նույն տրամաբանությամբ խանգարել Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի հարաբերություների խորացումը:
Ասվածի համատեքստում նախօրեին Հայաստանի ՊՆ-ում անցկացվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ: Դրանց մասնակցել են ՀՀ ՊՆ, Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի եւ Կիպրոսի ազգային գվարդիայի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ըստ ՀՀ ՊՆ-ի տարածած տեղեկատվության՝ հանդիպման ընթացքում ամփոփվել են Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի միջեւ երկկողմ, եռակողմ ձեւաչափերով իրականացվող ռազմական համագործակցության շրջանակներում նախորդ տարիներին կատարված աշխատանքները, քննարկվել համագործակցության զարգացման հեռանկարները»։
Մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
9159 դիտում
18:21 05-07-2017
Եթե Հայաստանը ցանկանում է բարեկարգել իր անվտանգային համակարգը, պետք է գործակցի ՆԱՏՕ-ի հետ. Ռոսարիա Պուգլիսի
14509 դիտում
10:01 05-10-2021
Հայաստանի անվտանգային կապիտալի բաղադրիչները համալրվում են․ «Հայաստանի Հանրապետություն»
7865 դիտում
10:55 16-10-2021
Հայաստանը պարտադրված է ներքաշվելու հարևան երկրի վերսկսած սպառազինությունների մրցավազքի մեջ․ «ՀՀ»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»