slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Երեկ ​Միացյալ Նահանգներում նշում էին ամերիկյան երազանքի օրը. «Ամերիկայի ձայն»
211652_close_icon

Երեկ ​Միացյալ Նահանգներում նշում էին ամերիկյան երազանքի օրը. «Ամերիկայի ձայն»

views-count6270 դիտում article-date 10:28 05-07-2017
Հուլիսի 4-ին Միացյալ Նահանգներում նշում են ԱՄՆ-ի ծննդյան տարեդարձը՝ Անկախության օրը: Այս տարի նույնպես ազգային տոնակատարությունների անբաժան մասն են կազմում համերգային ծրագրերը, շքերթներն ու հրավառությունը: Հուլիսի 4-ին, ԱՄՆ ի ծննդյան օրը, Վաշինգտոնի Կապիտոլիումի մերձակա փողոցները անվտանգության նկատառումներով բաց են միայն հետիոտների համար: Չնայած Թրամփի նախագահության անցած 6 ամսիների ընթացքում առաջացած հասարակական բևեռեցմանն ու ներքաղաքական լարված մթնոլորտին՝ Վաշինգտոնի հյուրերը խանդավառությամբ սպասում են ԱՄՆ-ի անկախության օրվան նվիրված միջացառումներին և ավանդական դարձած հրավառությանը: «Նախագահը շատ կոշտ բնավորություն ունի ու մենք՝ դեմոկրատներն ու հանրապետականները, ներկայումս բարիադրացիական հարաբերությունների մեջ չենք»,- գտնում է պուերտոռիկացի Մարանգելին: «Թրամփը ջանք չի խնայում փակ դռների հետևում հարցերը գլուխ բերելու ուղղությամբ: Կարծում եմ մարդիկ շուտով կսկսեն նկատել այն դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում: Հուսով եմ մի քանի տարի հետո մեր երկիրը նորից ոտքի կկանգնի»,- ասում է Նյու Յորք նահանգի Լանքաստեր քաղաքից Մայք Ռեփկան: «Երկու կողմերն էլ պայքարում են, բայց ամեն ինչ լավ է՝ բոլոր ամերիկացիների համար», - ասում է Մայքը Չիկագոյից: Անկախության օրը նշում են ամերիկյան երազանքի օրը: «Կարծում եմ ազատատենչ ժողովրդի արժեքներն իրական են, և նպատակները միշտ էլ կարող ես կյանքի կոչել, եթե ունես դրա տեսլականն ու իրագործելուհամար անհրաժեշտ ներուժը: Սա է այս երկրի յուրահատկությունը»,- կարծում է Շեքար Բոչան Նյու Ջերզի նահանգից: «Մարդկանց թվում է, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է, բայց, երբ տեսնում ես՝ ինչ է կատարվում աշխարհում, ամեն ինչ այդքան էլ վատ չէ»: Այնուամենայնիվ, Անկախության օրը ԱՄՆ-ում ազգային տոն է: Մարդկանց մեծ մասը այս օրը անցկացնում են իրենց ընտանքիների, հարազատների և մտերիմների հետ: Եվ, իհարկե, ինչ Անկախության օր առանց շքերթի, երաժշտության և հրառավռության: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3928111.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր