211652_close_icon
views-count10561 դիտում article-date 23:45 04-07-2017

Իտալիայի դեսպանատան պատճառով բասկետբոլի կանանց հավաքականը պարտվեց Եվրոպայի առաջնությունում

Մալթայում մեկնարկել է բասկետբոլի Մ 18 տարեկան կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը։ Մեկնարկային խաղում մեր թիմը համառ պայքարում 35-54 հաշվով զիջեց հիմնական մրցակցին՝ Կիպրոսի հավաքականին։ Գործնականում Հայաստանը խաղաց առանց փոխարինումների, քանի որ հայտացուցակում կար միայն յոթ բասկետբոլիստ։ Հիմնական կազմի խաղացողներ Վիկտորիա Տոնոյանը, Սոֆիա Դեմիրճյանը, Քրիստինա Մելիքյանն ու Նատալի Նաջար Նաջարը չեն կարողացել միանալ թիմին։ Իտալիայի դեսպանատունը մեր մարզիկներին չի տրամադրել շենգենյան վիզա, որի պատճառով աղջիկները չեն մեկնել մրցավայր։ Հաջորդ խաղը մեր ընտրանին կանցկացնի Մալթայի հետ։

Նմանատիպ նյութեր