211652_close_icon
views-count3633 դիտում article-date 18:26 04-07-2017

Գյումրիում իր դռներն է բացել ամբողջովին հիմնանորոգված «Լապտերիկ» մանակապարտեզը

Հայ-ամերիկյան ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների բարեգործական հիմնադրամը շարունակում է հեռոստամարաթոնների միջոցով գումարներ հավաքել Հայաստանում գործող մանկատները վերանորոգելու համար: Նույն հիմնադրամի ջանքերով օրերս Գյումրիում իր դռներն է բացել ամբողջովին հիմնանորոգված «Լապտերիկ» մանակապարտեզը: Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց այս օրերին Հայաստանում գտնվող Հայ-ամերիկյան ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների բարեգործական հիմնադրամի նախագահ, «Քաջ Նազար» ամսագրի խմբագիր Հովհաննես Բալայանը: Ըստ նրա` 17 տարի առաջ Գլենդելում մեկնարկած ամենամյա հեռուստամարաթոններից հավաքագրված գումարներով Հայաստանում արդեն իսկ հիմնովին վերանորոգվել է 9 մանկատուն: Հայ-ամերիկյան ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների բարեգործական հիմնադրամի ջանքերով` հիմնանորոգվել է Գյումրիում «Էյլիթիա» ուսումնական հաստատության կից երկհարկանի շենքը, որը Հովհաննես Բալայանի առաջարկությամբ և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի համաձայնությամբ անվանակոչվել է «7 Հրեշտակաց մանկատուն»` ի հիշատակ 2015 թվականի հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի անմեղ զոհերի: Հիմնադրամի նախագահի փոխանցմամբ` «7 Հրեշտակաց մանկատանը» հավելյալ օգնություն է ցուցաբերվել նաև մահճակալների և խոհանոցային պարագաների տեսքով:

Նմանատիպ նյութեր