211652_close_icon
views-count44862 դիտում article-date 14:02 04-07-2017

Երևան-Գյումրի ավտոճանապարհին Mitsubishi –ով վթարի է ենթարկվել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհաշինարարական աշխատանքներում ներգրավված 37-ամյա լաբորատորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Քանաքեռ 12 փողոցի բնակիչ, 37-ամյա Սարգիս Մանուկյանը իր վարած Mitsubishi Pajero iO մակնիշի 151 ԼT 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկութունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենայի անվահեծանը պոկվել է, իսկ վարորդ Ս. Մանուկյանը աշխատում է Հյուսիս-Հարավ ավտոճանապարահաշինարարական աշխատանքներ կատարող ընկերությունում՝ որպես լաբորատոր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր