3574 դիտում
12:30 04-07-2017
Ազատության հրապարակից ՀՀ սահմանդրության եւ ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ կմեկնարկի
Տոնակատարության առանցքային իրադարձությունը ավանդական դարձած քայլերթն է, որը կմեկնարկի հուլիսի 5-ին ժամը 19:30-ին Ազատության հրապարակից:
Մինչ քայլերթի մեկնարկը Ազատության հրապարակից ժամը 18:00- 18:30 սահմաններում օդ կբարձրանա եռագույն օդապարիկ:
18:30-19:00 Ազատության հրապարակում ելույթներով հանդես կգան ՀՀ ԶՈւ ԳՇ, ԱԻՆ եւ Ոստիկանության նվագախմբերը եւ պատվո պահակային վաշտերը, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը, «Երեւանյան թմբուկներ» թմբկահարների խումբը եւ «Վահագն» դհոլահարների խումբը:
19:00-19:25 Ազատության հրապարակում պարային խմբերի գլխավորությամբ կլինեն ազգագրական պարային համարներ, որին կմիանան բոլոր ներկաները:
19:30 կմեկնարկի տոնական քայլերթը, որը կանցնի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, (Հանրապետության հրապարակում՝ գորգի կենտրոնում, կպարզվի 12մ. x 70մ. չոափսերով եռագույն դրոշ) Աբովյան փողոցով, Պուշկին փողոցով, Հյուսիսային պողոտայով կվերադառնա Ազատության հրապարակ (3 կիլոմետր): Քայլերթի ամբողջ երթուղին կտեւի 35-40 րոպե:
Քայլերթի ավարտից հետո (20:15-21:15) Ազատության հրապարակում կմեկնարկի պարային խմբերի ելույթներ, որին կմիանան բոլոր ներկաները:
Նշենք, որ հուլիսի 5-ին, ժամը 18.00-ից սկսած կփակվեն վերոհիշյալ փողոցները՝ Մաշտոցի պողոտան, Ամիրյան, Պուշկին, Աբովյան փողոցները, ինչպես նաեւ՝ Հանրապետության հրապարակ, Ազատության հրապարակ տանող ճանապարհները:
Այս առիթով հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը եւ հրավիրում մասնակցելու ազգային տոնախմբությանը:
[b]Պետական եւ ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ[/b]
Նմանատիպ նյութեր
1501 դիտում
19:50 05-07-2022
Սահմանադրության օրվա առթիվ 19:30-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է քայլերթ. փակ կլինեն որոշ փողոցներ
1864 դիտում
23:18 17-05-2022
Ֆրանսիայի հրապարակից ընդդիմությունը քայլերթ է անում Երևանում
Այս բաժնից
349 դիտում
09:56 23-11-2024
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
724 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում