Հունաստանում +45,9 աստիճան է, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Հունաստանում շոգը ռեկորդային աստիճանի է, շաբաթ օրը գրանցվել է 45,9 աստիճան տաքություն ըստ Ցելցիուսի: Տեղեկացնում է meteo.gr կայքը: Այս ջերմաստիճանը գրանցվել է Կրետե կղզում Իրակլիոն քաղաքից ոչ հեռու: Արևային հարված ստացած տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ջերմաստիճանը 40-ից բարձրրացել է հինգշաբթի օրվանից: Ատտիկայում և Պելեպոնեսում ջերմաստիճանը 44-45 աստիճան է: Վաղը՝ երկուշաբթի կանխատեսվում է ջերմաստիճաի անկում մինչև 33-34 աստիճան
Հիվանդությունների կանխարգելման պետական կենտրոնը խորհուրդներ է տվել, թե ինչպես պաշտպանվել շոգից: Աթենքի քաղաքապետը բացել է օդորակիչներով հագեցած տարածքներ, որտեղ շոգին չդիմացողները կարող են հովանալ: