211652_close_icon
views-count4337 դիտում article-date 10:17 02-07-2017

Լրագրությունը չի մահացել, ինչպես ոմանք հույս ունեին. Ջանի Մերլո. այսօր մարզական լրագրողի օրն է

Սկսած 1995 թվականից՝ հուլիսի 2-ը նշվում է որպես մարզական լրագրողների միջազգային օր: Այս օրն ընտրել է Մարզական լրագրողների միջազգային ասոցիացիան (International Sports Press Association, AIPS): 1924 թվականի հուլիսի 2-ին Փարիզում կայացած լրատվամիջոցների միջազգային համաժողովում հիմնադրվել է Մարզական լրագրողների միջազգային ասոցիացիան (AIPS): Այսօր Լոզանում այս առիթով ելույթ է ունեցել AIPS-ի նախագահ Ջանի Մերլոն, մատնանշել մարզական լրագրողների խնդիրներն ու մարտահրավերները,անդրադարձել է լրագրողի մասնագիտության ինքնության ճգնաժամին, թվային նոր տեխնոլոգիաներին, սոցիալական ցանցերը ճիշտ օգտագործելուն, ցանցահենների հարձակումներին և այլն: Այս մասին հաղորդում է [url=http://www.aipsmedia.com/2017/07/02/21162/sports-journalism-sports-journalists-day-july-2-aips]AIPS[/url]-ի կայքը: «Լրագրությունը չի մահացել, ինչպես ոմանք հույս ունեին, բայց վիրավորվել է»,- վերջում ասել է Ջանի Մերլոն:

Նմանատիպ նյութեր