211652_close_icon
views-count12287 դիտում article-date 23:17 01-07-2017

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիրի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Կատարի էմիր Թամիմ Բեն Համադ ալ-Թանին հեռախոսազրույց են ունեցել:Այս մասին հայտնում է RBC-ն: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Դոհայի և Պարսից ծոցի երկրների հարաբերություններում առկա ճգնաժամը: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Պուտինն ընդգծել է քաղաքական և դիվանագիտական ջանքերի անհրաժեշտությունը՝ ուղղված ստեղծված իրադրության կարգավորմանը: Երկրների ղեկավարները քննարկել են նաև մի շարք հեռանկարային նախագծերին վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր