211652_close_icon
views-count5304 դիտում article-date 10:13 01-07-2017

Կրակոցներ Նյու Յորքի հիվանդանոցում. Կա 3 վիրավոր

Նյու Յորքի Բրոնքս թաղամասի հիվանդանոցում տեղի է ունեցել փոխհրաձգություն: Այդ մասին հայտնում է USA Today-ը: Տղամարդը զինված է եղել M-16 ինքնաձիգով։ Ենթադրաբար, նա հիվանդանոցի նախկին աշխատակից՝ 45-ամյա Հերի Մայքլ Բելոն է։ Փոխհրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 1:50-ին (Երևանի ժամանակով՝ 22:50-ին)։ CBS հեռուստաընկերության տվյալներով՝ միջադեպը եղել է հիվանդանոցի 16-րդ հարկում։ Ինչպես հայտնում է աղբյուրը` միջադեպի հետևանքով կա 3 վիրավոր: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ բուժաշխատողի համազգեստով հրաձգություն կազմակերպած անձն ինքնասպան է եղել:

Նմանատիպ նյութեր