Էդվարդ Նալբանդյանը չի բացառում հուլիսին Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ կարճ հանդիպման ժամանակ չբացառեց, որ հուլիս ամսին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ իր հանդիպումը։
ՀՀ արտգործնախարարը չպատասխանեց լրագրողների հնչեցրած այլ հարցերին, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին։