Դիլիջանի թունելում 51-ամյա վարորդը բեռնատար Volvo-ով բախվել է 26-ամյա վարորդի BMW-ին. ժամանած ԱՊՊԱ գործակալն էլ նեղսրտել էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ հունիսի 29-ին,  ճանապարհային  ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել էին Կոտայքի  մարզի բնակիչ,  51-ամյա  Գեղամ Մանուկյանի վարած Volvo  մակնիշի 547 AD 61 համարանիշի և Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 26-ամյա Միքայել Սարգսյանի վարած BMW մակնիշի 19 ՏM 999 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով,  բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: 
Քանի որ թունելում առաջանում էր հսկա խցանում և Volvo-ի վարորդն էլ ընդունել էր իր մեղքը, որ ինքը BMW-ի համար ստեղծել է վթարային  իրավիճակ, ավտոմեքենաները դուրս էին հանել վթարի վայրից՝ մինչ կժամանեին ապահովագրական ընկերությունների  ներկայացուցիչները, սակայն ժամանելով վթարի վայր, ԱՊՊԱ-ի  գործակալները տարակուսել էին, ասելով ՝ թե ինչի եք մեքնաները տեղաշարժել, հավաքվածներն էլ կատակում էին, ասելով. «Դե, արի Մեծն ԱՊՊԱ-ին  ասա, որ մեկուկես ժամից ավել սպասել են, իսկ թունելում առաջացած խցանումն էլ հնարավոր էր մեկ այլ վթարի պատճառ դառնար»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


