211652_close_icon
views-count8373 դիտում article-date 23:30 29-06-2017

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունիսի 29-ին, ժամը 15:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է հատակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1944 թ. ծնված Ա. Ք.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հունիսի 29-ին, ժամը 10:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Եղբայրներ փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը բնակարանում ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1933 թ. ծնված Ա. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հունիսի 29-ին, ժամը 05:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին հատակից բարձրացնելու և մահճակալին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր