211652_close_icon
views-count9022 դիտում article-date 19:55 29-06-2017

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Կալավանում քննարկել է զբոսաշրջության զարգացման հետ կապված հարցեր

Այսօր՝ հունիսի 29-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց կատարեց Ճամբարակի տարածաշրջանի Կալավան համայնքում։ Բնակիչների հետ հանդիպման ընթացքում մարզպետը նշեց, որ «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի գործունեության արդյունքում բազմապատկվել են տարբեր երկրներից դեպի Կալավան զբոսաշրջային հոսքերը, ինչն անհրաժեշտություն է առաջացրել տեղում լուծելու վերջիններիս գիշերակացի հարցը։ Կարեն Բոթոյանը եղավ համայնքի մի շարք տներում, որոնց սեփականատերերը ստեղծել են զբոսաշրջիկներին գիշերակացով ապահովելու պայմաններ, եղավ նաև տներում, որտեղ չկան անհրաժեշտ պայմաններ, սակայն առկա է նման պայմաններ ստեղծելու սեփականատերերի ցանկությունը։ Սույն խնդրով մարզպետը բնակիչների հետ քննարկումներ անցկացրեց, որոնց արդյունքում նախանշվեցին խնդրի լուծման համար հնարավոր նախնական տարբերակները։ Հանդիպման ավարտին Կարեն Բոթոյանը «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի հիմնադիր, տնօրեն Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ եղավ այն վայերում, ուր աշխարհի տարբեր վայրերից այցելում են արկածային տուրիզմի հարյուրավոր սիրահարներ։ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ կան բազմաթիվ գաղափարներ, որոնց մի մասն արդեն իսկ բերված են ծրագրային տեսքի, իսկ դրանց իրականացումը ամբողջ տարածաշրջանը գրավիչ և հարմարավետ կդարձնեն տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների համար։ Կարեն Բոթոյանն իր հերթին վստահեցրեց որ պետությունը պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում աջակցել դրանց կյանքի կոչմանը և որ այս տարածաշրջանը, նաև զբոսաշրջության շնորհիվ կարող և պետք է զարգացման առաջանցիկ տեմպեր գրանցել։ [b]Գեղարքունիքի մարզպետարան [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր