5632 դիտում
19:25 29-06-2017
«Կարող ա՞ էսի ձեզ համար բեռնատար ա». երթուղայինի վարորդը հրաժարվել է տեղափոխել հաշմանդամություն ունեցողին
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հրապարակել է Տարոն Մարգարյանին ուղղած նամակը, որը ներկայացնում ենք նույնությամբ.
Հարգելի՛ պարոն Մարգարյան,
Երեկ կեսգիշերին ՖԲ-ով նամակ եմ ստանում երևանցի Հասմիկ Սողոմոնյանից, ում վրդովմունքն ու զայրույթը փոխանցվել է ինձ և հույս ունեմ, որ այն կփոխանցվի նաև Ձեզ:
Քաղաքացու գրածը մեջբերում եմ բառացիորեն. <Բարի կեսգիշեր, տիկին Անահիտ, այսօր կրկին դիմում եմ ձեզ ու այս պահին համոզվեցի, որ անելանելի վիճակում զանգահարում եմ 911, իսկ վրդովված վիճակում հիշում եմ ձեզ: Աղջիկս այսօր թոռնիկիս հետ հաշմանդամի սայլակով մոտեցել է հ.12 երթուղին սպասարկող 1337 համարի երթուղայինին ու փորձել է բարձրանալ: Թոռնիկս վերականգնողական կուրսերի է գնում: Սայլակով տանում ենք կանգառ, որն ի դեպ, վերջին կանգառից ենք նստում, երբ երթուղայինը կիսադատարկ է ու սայլակով դիմավորում ենք: Վարորդը քշել ու հեռացել է գոռալով՝ կարող ա՞ էսի ձեզ համար բեռնատար ա:
Ուզում եմ կոկորդով մեկ գոռալ, որ ոչ մեկ ապահովագրված չէ հաշմանդամի սայլակին հայտնվելուց: Քաղաքը հաշմանդամներին մատչլի դարձնլեու գործընթացի ճանապարհին պատկան մարմինները ոնց են լուծելու հաշմանդամների անարգել տեղաշարժվելու հարցը, եթե չեն կարողանում բարեկիրթ վարորդներ ունենալ>:
Կարծում եմ Դուք նույնպես տեղը տեղին վրդովվեցիք, որովհետև քաղաքում տրանսպորտի վիճակի պատասխանատուն Դուք եք ու վստահ եմ, որ այդ երթուղու տիրոջն ու վարորդին պիտի պարտադրեք առնվազն ՄԱՐԴ լինել, իսկ թե ինչպես կպատժեք այդ վարորդին՝ չգիտեմ, բայց արժեր նրան գտնել և նրանից պահանջել հրապարակավ ներողություն խնդրել Հասմիկ Սողոմոնյանի աղջկանից ու հաշմանդամ երեխայից, որ այլևս երբե՛ք և ոչ մեկի հետ նման կերպ չվարվի:
Կանխավ շնորհակալություն:
[b]Հարգանքով՝ Անահիտ Բախշյան[/b]
Նմանատիպ նյութեր
637 դիտում
11:58 31-01-2024
Պետականությունից շեղվելու մտադրություն ունեցողին, ցավոք, ոչ մի անվանում չի խանգարի. Գևորգ Դանիելյան
14959 դիտում
14:33 11-06-2019
46 համար երթուղայինի կարգազանց վարորդը կհեռացվի աշխատանքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
763 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
604 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
721 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ