4002 դիտում
18:36 29-06-2017
«Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակակիրները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում
Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարներ, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի կազմկոմտեի համանախագահներ Հրանուշ Հակոբյանը և Արմեն Ամիրյանը հանդիպեցին «Նաիրի» փառատոնի մրացանակակիրների հետ:
Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնի գլխավոր մրցանակակիրներ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խմբավար Հովհաննես Չեքիջյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, թավջութակահար Մեդեա Աբրահամյանը, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, ժողովրդական վարպետ, դհոլահար Գագիկ Հախվերդյանը, դուդուկահար, երաժշտական նվագարաններ պատրաստող Գեորգի Մինասովը, թավջութակահար Նարեկ Հանխանազարյանը և դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը:
Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Այսօր այստեղ գտնվող մեծանուն արվեստագետները ոչ միայն մեր հպարտությունն են, մեր ազգի փայլուն ներկայացուցիչները, հայությանը աշխարհի տարբեր բեմերում ներկայացրած մեծություններ են, այլև մարդիկ, որոնց վաստակի, հեղինակության, փառքի, մեծության առջև մենք բոլորս մեր գլուխը խոնարհում ենք: Երջանիկ ենք, որ կաք: Այս փառատոնի ամենագլխավոր հերոսները հենց դուք եք: Եվ պատահական չէ, որ «Նաիրի» փառատոնի հանձնաժողովը որպես հաղթողների առաջադրել է հենց ձեր թեկանածությունը»:
Նախարարն ընդգծեց, որ «Նաիրի» փառատոնը անցկացվելու է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Փառատոնը նախաձեռնել և կազմակերպել են ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունները՝ «Նաիրի» հիմնադրամի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ միասին: «Մրցանակները կտրվեն սեպտեմբերի 20-ին Սփյուռք-Հայրենիք համահայկական համաժողովի շրջանակներում, երբ աշխարհի հազար հինգ հարյուր մեծանուն սփյուռքահայեր, համահայկական կառույցների ղեկավարներ, մտավորականներ կլինեն Հայրենիքում»:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ջերմորեն ողջունեց ներկաներին և նկատեց, որ յուրաքանչյուր նմանատիպ փառատոն զարգացնում և հարստացնում է մեր մշակութային կյանքը: Դիմելով «Նաիրի» փառատոնի մրցանակակիրներին՝ Մշակույթի նախարարը հավելեց.«Դուք ձեր վաստակով, ձեր հսկայական ներդրումով ուղղորդում եք Հայաստանի և Սփյուռքի մեր երիտասարդներին դեպի ազգային մշակույթ: Չափազանց ուրախ եմ, որ այս փառատոնը համահայկական մշակութային հարթակ է, և համոզված եմ, որ ձեր գլխավորությամբ մենք կարողանալու ենք արձանագրել նոր ձեռքբերումներ մեր մշակույթի առաջընթացի գործում: Շնորհավորում եմ մեզ բոլորիս»:
Այնուհետև ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարները «Նաիրի» փառատոնի մրցանակակիրներին հանձնեցին փառատոնում իրենց հաղթանակը արձանագրող հավաստագրերը: Հավաստագրեր ստացան նաև փառատոնի հատուկ մրցանակակիրներ դուդուկահար, երաժշտական նվագարաններ պատրաստող Գեորգի Մինասովը, թավջութակահար Նարեկ Հանխանազարյանը և դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը:
Հանդիպման ավարտին ներկաները հանդես եկան շնորհակալական խոսքով, ներկայացրին առաջարկություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
9892 դիտում
20:53 06-05-2017
Հանքավանում տեղի ունեցավ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի մեկնարկի հանդիսավոր արարողությունը
Այս բաժնից
553 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
829 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել