211652_close_icon
views-count3579 դիտում article-date 18:48 29-06-2017

Փաստաբաններին խուզարկելն անթույլատրելի է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ փաստաբաններին դատարանում խուզարկելու խնդրին և այդ ուղղությամբ ՄԻՊ-ի քայլերին: «Այդ առումով պարզաբանումներ են պահանջվել դատական դեպարտամենտից կապված զննություն, խուզարկություն այդ հասկացությունների հետ: Մեկ բան հստակ է՝ անձնական խուզարկության ենթարկել փաստաբանին անմիջականորեն պարտականությունները կատարելիս անթույլատրելի է: Ամբողջ խնդիրն այն է, և փաստաբանները նույնպես նշում են, թե որն է այդ զննության, խուզարկության տարբերակումը: Ինձ համար խորքային խնդիրն այն է, որ այս պրակտիկայի արդյունքում խախտվում են վստահորդների իրավունքները, սա է այստեղ հիմնարարը, որ անձը զրկվում է իրավաբանական օգնության իրավունքից»,- նշեց Արման Թաթոյանը: Պաշտպանը վստահեցրեց, որ օրենքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում գործընթացն ավարտելուց հետո քայլեր կձեռնարկի:

Նմանատիպ նյութեր