Ոչ պարենային արտադրանքի շուկայում տեսչական վերահսկողությունը կիրականացվի ստուգաթերթերով
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին հնարավորություն է տրվել ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնել ստուգումներ՝ հաստատված ստուգաթերթերի միջոցով:
Որոշմամբ սահմանվել է տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքի նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը:
Այսպիսով, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Հայաստանում, ըստ գնահատված ռիսկի, վերահսկվող կազմակերպությունների նկատմամբ տարբերակված մոտեցում կցուցաբերի և կանցկացնի սոտւգումներ առավելապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպություններում: Արդյունքում՝ տեսչական մարմնի ներուժը կօգտագործվի առավել արդյունավետ:
Բացի այդ, կստեղծվեն իրատեսական նոր հիմքեր ոլորտում օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման և կանխարգելման համար:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/06/29/1071256/]Հիշեցնենք[/url], որ Կառավարությունն այսօր մեկ այլ որոշմամբ տեսչական ստուգումների կասեցման ժամկետը երկարացրել է մինչև տարվա վերջ: