5264 դիտում
16:13 29-06-2017
Վարչապետը հանձնարարել է աղբանոցները կրկնակի կրճատել, կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգեր մշակել
Կառավարության նիստում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին:
««Մաքուր Հայաստան» ծրագրի իրագործման շրջանակներում իրականացվել են մի շարք գործողություններ: Աղբահանության և հանրապետության տարածքում փակվել են 1480 աղբանոցներ: Սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերությունների»,- տեղեկացրել է վարչապետը:
Նշված և ծրագրի շրջանակներում նախատեսված այլ գործողությունների իրականացման շարունակականության ապահովման նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և ՀՀ մարզպետներին 2-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանն և պատասխաանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը, ինչպես նաև աղբավայրերի արտոնագրման չափանիշները:
Հանձնարարվել է ապահովել հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը միջոցներ կձեռնարկվեն ներկայումս առկա 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ: Ըստ կառավարության 2017 թվականի միջոցառումների ծրագրով հաստատված ժամկետների՝ կառավարության աշխատակազմ կներկայացվեն Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգերը:
Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվել է, թե երբ է ներկայացվելու ծառայությունների և տուգանքների կիրառման վերաբերյալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը: Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ այն նախատեսվում է կառավարության քննարկմանը ներկայացնել օգոստոսի առաջին տասնօրյակում, իսկ սեպտեմբերին՝ ԱԺ:
Նմանատիպ նյութեր
1367 դիտում
18:56 07-05-2014
Քննարկվել են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները
857 դիտում
13:46 19-06-2014
Հստակեցվում են «Կոտայքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի իրականացման հետագա գործընթացները
1420 դիտում
22:10 11-12-2015
Հայաստանին կտրամադրի 8 մլն եվրո վարկ՝ ուղղված Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը
Այս բաժնից
484 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1279 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
766 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր