788 դիտում
13:46 19-06-2014
Հստակեցվում են «Կոտայքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի իրականացման հետագա գործընթացները
ՀՀ Կոտայքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի իրականացման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկի ներկայացուցիչներ` ՎԶԵԲ-ի քաղաքային և բնապահպանական ենթակառուցվածքների տնօրենի տեղակալ տիկին Լին օ Գրեդիի, ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն` Մարկ Դևիսի, ՎԶԵԲ-ի այլ ներկայացուցիչների և նախարարության աշխատակազմի պատասխանատու մասնագետների հետ:
Փոխնախարար Ա. Ղուլարյանը ողջունելով հյուրերին կարևորեց ծրագրի դերը և պատրաստակամություն հայտնեց հետագա արդյունավետ համագործակցության համար: «Քաղաքաշինության նախարարությունը կարևորում է ծրագրի դերն ու նշանակությունը և մենք համոզված ենք, որ Ձեր փորձի ներդրումն ու իրագործումը Հայաստանում կլինի արդյունավետ»,- իր խոսքում նշեց Ա. Ղուլարյանը:
Տիկին Լին օ Գրեդին նշեց, որ ՎԶԵԲ-ի աշխատանքային խումբը նպատակ ունի վերանայելու կատարած ուսումնասիրությունները, համաձայնեցնել ՀՀ կառավարության և ծրագրի կողմ հանդիսացող համայնքների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ծրագրի արդյունավետ իրականացման և ռազմավարական որոշումներ կայացնելու նպատակով «ծրագրի կառավարման խորհրդի» ստեղծման հարցը:
Հանդիպման ավարտին տիկին Լին օ Գրեդին հայտնեց, որ ևս մեկ անգամ նախարարության քննարկմանը կներկայացվի խմբի ծրագրային առաջարկը, որի քննարկումից և ուսումնասիրությունից հետո կսկսվեն համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները:
Տեղեկացնեք, որ նախատեսվում է համաձայնագրի ստորագրման գործընթացն ավարտել մինչև տարեվերջ:
Նմանատիպ նյութեր
1304 դիտում
18:56 07-05-2014
Քննարկվել են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները
1351 դիտում
22:10 11-12-2015
Հայաստանին կտրամադրի 8 մլն եվրո վարկ՝ ուղղված Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը
5222 դիտում
16:13 29-06-2017
Վարչապետը հանձնարարել է աղբանոցները կրկնակի կրճատել, կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգեր մշակել
Այս բաժնից
10492 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am