Երկրապահական ճամբար-2017. 5-րդ հերթափոխ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պատանի երկրապահների ճամբարում շարունակվում են դասընթացները: Հայաստանի, Արցախի, Սփյուռքի պատանիների եւ աղջիկների առօրյան հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվում են նաեւ այցելություններ Սեւանա կղզի, Գեղարքունիքի մարզի այլ տեսարժան վայրեր:
Տվյալ հերթափոխի ժամանակ ճամբարին հյուրընկալվեց ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքը՝ Էջմիածնի «Վաղարշապատ» երգի, պարի թատրոնի ուրախ համերգը նվիրելով ճամբարականներին: Ճամբարից գոհ են թե՛ հանգստացողները, թե՛ դասընթացավարները, թե՛ սպասարկող անձնակազմը:
Մանրամասները՝ ԵԿՄ-ի պատրաստած տեսանյութում։