Արցախի նախագահը դրական է գնահատում երկրապահական առաքելությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուզիչ խոսքով է հանդես եկել Երկրապահի եւ Զորավար Մանվել Գրիգորյանի մասին` ԵԿՄ առաքելության հերթական փուլի ավարտի կապակցությամբ:
«Երբ գալիս է պահը՝ հայրենիքը պաշտպանելու, մենք մի կողմ ենք թողնում բոլոր տեսակի կենցաղային ու սոցիալական խնդիրները և նետվում ենք մեր հայրենիքը պաշտպանելու: Իրականում դուք եկել եք ձեր տունը պաշտպանելու, որովհետև Արցախը՝ դա Մայր Հայաստանի անբաժանելի մասն է, և ես շատ ուրախ եմ ու հպարտ եմ, որ իմ և Արցախի կյանքը հագեցած է երկրապահով, որովհետև, եթե երկրապահի մանսակցություն ու դերակատարությունը չլիներ, ապա հավատացնում եմ ձեզ, ինչ-որ բան երևի ինձ և մեզ չհերիքեր»,-նշել է Արցախի նախագահը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մանրամասները ներկայացնում է տեսանյութում: