3149 դիտում
22:14 23-08-2017
«Երևանյան ամառ 2017». կազմակերպվել է 4-օրյա ճամբար՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի ու Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպվում է չորսօրյա հետաքրքիր ծրագիր:
Նախաձեռնության նպատակը հատուկ կարիքներ ունեցող երեխաների ամառային հանգիստը բազմաբովանդակ դարձնելն է: Օգոստոսի 22-25-ն անցկացվող յուրօրինակ ճամբարին այս տարի մասնակցում է հաշմանդամություն ունեցող 100 երեխա՝ ծնողների հետ։
Երեխաները մեկ օր անցկացրել են Երևանի կենդանաբանական այգում: Շրջելով այգու տարածքում, նրանք հնարավորություն են ունեցել մասնակցելու կենդանիների կերակրման և խնամքի աշխատանքներին: Երեխաների առօրյան հագեցած է եղել նաև մարզական ու ժամանցային խաղերով:
Ամառային ճամբարի օրերին երեխաներն այցելել են նաև Մանկական երկաթուղի, անվճար օգտվել խաղային ատրակցիոններից ու կարուսելներից, մարզվել և նկարել: Տարբեր հաշմանդամություն ունեցող երեխաներին սպասում է մարզական և ժամանցային միջոցառումներով հագեցած ևս երկու օր: Նշենք, որ հանգստի ծախսերը հոգում է Երևանի քաղաքապետարանը:
Ծրագրի ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը:
«Երևանի քաղաքապետարանն այս հինգ տարիների ընթացքում միջոցներ ձեռնարկեց ծրագիրն ընդլայնելու համար, որի շնորհիվ նախաձեռնությանը մասնակցել է 100 երեխա: Սակայն այսքանով մենք չենք բավարարվելու և առաջիկա տարիներին մտադիր ենք էլ ավելի ընդլայնելու ծրագիրն ու շահառուների թիվը:
Պետք է ընդգծեմ նաև, որ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում ինչպես այս, այնպես էլ հաշմանդամություն ունեցող բազմաթիվ այլ երեխաներ ու երիտասարդներ հնարավորություն են ունեցել մայրաքաղաքում անցկացված տարբեր միջոցառումների մասնակիցն ու հանդիսատեսը լինելու՝ այդպիսով կոտրելով կարծրատիպերն ու նպաստելով նման խնդիրներ ունեցող անձանց Երևանի կյանքում ինտեգրմանը»,-նշել է Սամվել Մերթարջյանը:
Հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ ամառային ճամբարը երեխաների ու ծնողների ամենասպասված ծրագրերից է և դրական ազդեցություն է ունենում երեխաների համար:
Նմանատիպ նյութեր
8793 դիտում
20:57 24-06-2017
«Երևանյան ամառ 2017». «Երևանյան գեղանկար»-ում ստեղծվեց «Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը
18881 դիտում
16:50 22-08-2017
«Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում կայացավ «Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
3638 դիտում
23:41 31-08-2017
«Երևանյան ամառ 2017» ծրագիրն ամփոփվել է «Ցտեսություն ամառ» միջոցառումով
Այս բաժնից
628 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
925 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
547 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան