2657 դիտում
13:43 29-06-2017
Քաթարը որոշել է դատարանների միջոցով փոխհատուցում պահանջել Պարսից ծովածոցի 3 երկրներից
Քաթարի՝ Մարդու իրավունքների հարցերով ազգային հանձնաժողովը մտադիր է դիմել շվեյցարական հայտնի իրավաբանական ընկերություններից մեկին, որպեսզի վերջինս դատարանի միջոցով փոխհատուցման հասնի Պարսից ծովածոցի այն երկրներից, որոնք խզել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները և տնտեսական պատժամիջոցներ սահմանել Քաթարի նկատմամբ։ Այդ մասին հաղորդել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը։
Հանձնաժողովի նախագահ Ալի բին Ալ-Մարրին հայտարարել է, որ հանձնաժողովը պատրաստվում է կոնկրետ քայլեր ձեռնարկել Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ։
«Այդ երեք երկրները պետք է փոխհատուցեն պատժամիջոցների վնասների համար։ Որոշ հայցեր կներկայացվեն հենց այդ երկրների, իսկ մի քանիսն էլ միջազգայի դատարաններ, օրինակ՝ Եվրոպայում»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ բացի վորենշյալ երկրներից, Քաթարի հետ դիվանագիտական կապերը խզել են նաև Եգիպտոսը, Սուդանը, Եմենը, Մալդիվները, Մավրիտանիան։ Պատճառը ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ Քաթարի կառավարությանն մեղադրանքներն են։
Նմանատիպ նյութեր
1048 դիտում
11:00 03-04-2015
Օբաման Պարսից ծովածոցի երկրների ղեկավարներին հրավիրել է Վաշինգտոն
1000 դիտում
10:31 04-05-2015
Պարսից ծովածոցի երկրները կսատարեն Իրանի միջուկային հարցով համաձայնագրին, եթե դրա դիմաց ԱՄՆ-ից զենք ստանան
1095 դիտում
12:05 06-05-2015
Օբաման Պարսից ծովածոցի երկրներին առաջարկելու է ուժեղացնել համատեղ ՀՕՊ համակարգը
Այս բաժնից
1051 դիտում
22:40 26-11-2024
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումները
1081 դիտում
21:53 26-11-2024
ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների նկատմամբ
1948 դիտում
21:17 26-11-2024
Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաև Սյունիքի մարզում