211652_close_icon
views-count6795 դիտում article-date 23:30 28-06-2017

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունիսի 28-ին, ժամը 12:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բրյուսով թաղամասի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից 2-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1963 թ. ծնված Ա. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հունիսի 28-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1932 թ. ծնված Լ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր