211652_close_icon
views-count18485 դիտում article-date 23:21 28-06-2017

«S.O.S. Սևանը» ստորագրահավաք է սկսել ընդդեմ Սևանա լճի ջրառի

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը [url=https://www.change.org/p/%D0%BE%D0%B1%D1%89%D0%B5%D1%81%D1%82%D0%B2%D0%B5%D0%BD%D0%BD%D0%BE%D1%81%D1%82%D1%8C-%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%A5%D5%B6%D6%84-%D5%BD%D5%A5%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1-%D5%AC%D5%B3%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%AC-%D5%BB%D6%80%D5%A1%D5%BC-%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B6?recruiter=30187984&utm_source=share_petition&utm_medium=facebook&utm_campaign=autopublish&utm_content=nafta_share_post_title_en_3%3Acontrol]change.org[/url]-ում ստորագրահավաք է նախաձեռնել՝ «Դեմ ենք Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելուն» վերտառությամբ: ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստի օրակարգում ընդգրկվել է ՀՀ կառավարության մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ առավելագույն ջրառից բացի 100 միլիոն խմ լրացուցիչ ջուր բաց թողնել: Սևանա լիճը հատուկ պահպանվող համակարգ է, որն ունի տնտեսական, բնապահպանական, սոցիալական, գիտական, ռեկրեացիոն, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակություն: Այն քաղցրահամ ջրի ամենամեծ ռազմավարական շտեմարանն է, ինչն ամրագրած է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում: Լճից հավելյալ ջրառի դեպքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի նոր ճահճացման գործընթացին: Մակարդակի իջեցման հետևանքով լճի ծավալի փոքրացումը միայն կմեծացնի լճի ջերմաստիաճանային ռեժիմի խախտումը, ինչը կազդի լճի կենդանի օրգանիզմների վրա: Ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության (ՎՊ խորհրդի 2015թ. մարտի 20-ի թիվ 7/7 որոշում) 2013թ-ին «Սևան-Հրազդան-ջրառ» ՓԲԸ-ի ջրկորուստը կազմել է 175,800.0 հազ. մ3 կամ փաստացի ստացված ջրի 35.0%-ը, իսկ 2014թ-ին ` 206,610.0 հազ. մ3 կամ փաստացի ստացված ջրի 36.91%-ը: Միացե՛ք Սևանա լիճը փրկելու և Ազգային ժողովի կողմից օրենքի նախագիծը մերժվելու պահանջին: «S.O.S. Սևան» նախաձեռնությունը` ի դեմս 72 կազմակերպությունների, այս պահանջն արդեն ուղարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և ՀՀ ԱԺ պատգամավորներին:

Նմանատիպ նյութեր