12835 դիտում
22:24 28-06-2017
Կիրականացվի լիզինգային ծրագիր՝ սննդամթերքի փոխադրման համար մատչելի տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար
Սեպտեմբերի 1-ից հացը և միսը պետք է տեղափոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, տնտեսվարողների համար սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նոր հնարավորություն ստեղծելու նպատակով, բանակցություններ է վարել ֆինանսական երկու կառույցների՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի և «ԱԳԲԱ լիզինգ» ՓԲԸ-ի հետ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծրագիր, որը հնարավորություն կտա սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին համապատասխան մասնագիտացված փոխադրամիջոցներ ձեռքբերել առավել բարենպաստ և մատչելի պայմաններով՝ ամրագրված լիզինգային պայմանագրով: (Ֆինանսական վարձակալության պայմանները տես այստեղ՝ ԱԳԲԱ Լիզինգ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ):
Հիշեցնենք, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն, սեպտեմբերի 1-ից սկսած՝ սննդամթերքի փոխադրումը պետք է աստիճանաբար իրականացվի սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով, որի համար Ծառայությունը տրամադրում է սանիտարական անձնագիր: Հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր ունենալու պահանջը կգործի արդեն 2017թ. սեպտեմբերի 1-ից, իսկ մնացած տեսակների սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի առկայությունը պարտադիր է 2020 թվականի հուլիսի 1-ից:
Արդեն չորս կազմակերպություն՝ «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, «Գալոպեր» (Արմենիա-Լադա, Fiat) ՍՊԸ-ն, «Մեգնա» ՍՊԸ-ն (Renault) և «Ավանգարդ Մոթորս» (Mercedes-Benz) ՍՊԸ-ն, արձագանքել են ՍԱՊԾ նախաձեռնությանը և պատրաստակամություն հայտնել մատակարարել մասնագիտացված համապատասխան փոխադրամիջոցներ՝ շուկայի պահանջարկը բավարարելու համար: Բանակցություններ են վարվում մինչև ժամանակացույցով նախատեսված ժամկետը՝ սեպտեմբերի 1-ը, մեքենաների ձեռքբերման համար հատուկ պայմաններ սահմանելու ուղղությամբ: Այս կերպ Ծառայությունը գործընկերների հետ մտադիր է խրախուսել սննդամթերք տեղափոխող մեքենաների համար սանիտարական անձնագրերն օր առաջ ստանալու գործընթացը:
Ծրագրի մեկնարկի ու ընթացակարգերի մասին ՍԱՊԾ-ն կհայտարարի լրացուցիչ:
Նմանատիպ նյութեր
2791 դիտում
13:07 19-07-2018
Լիզինգային ծրագրով գյուղացիները կկարողանան ձեռք բերել գյուղատնտեսական սարքավորումներ
3294 դիտում
22:35 17-03-2016
Մատչելի բնակարաններ ձեռք բերելու ավելի նպաստավոր պայմաններ՝ երիտասարդ ընտանիքների համար
2883 դիտում
12:59 16-10-2017
Փոստային առաքանիների փոխադրման գործընթացն ավտոմատացված համակարգով կիրականացվի. ՊԵԿ
Այս բաժնից
523 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
952 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
841 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը