211652_close_icon
views-count12436 դիտում article-date 21:02 28-06-2017

Բոլորդ պոտենցիալ ներդնողներ եք արևային էներգիայի արտադրության ոլորտում. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

Էներգետիկ ոլորտը հայ-գերմանական երկկողմ համագործակցության հիմնաքարերից մեկն է: Այսօր Հայ-գերմանական հիմնադրամի «Վերականգնվող Էներգիայի խրախուսում» վարկային ծրագրի շահառուների համար կազմակերպված սեմինարին հայտարարեց ՀՀ-ում Գերմանիային Դաշնային հանրապետության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը: Նա տեղեկացրեց, որ էներգետիկ ոլորտում իրենք տրամադրել են 150 մլն եվրո, որից 50 մլն-ը տրամադրվել է «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ի էլեկտրակայանների վերականգնման ծրագրին: «Մենք գումարներ ենք տրամադրում նաև վերապատրաստման դասընթացների համար, և այսօր մեր հանդիպումը նաև այս աշխատանքի մի մասն է կազմում: Բացի եվրոպական էներգետիկ ծրագրից, որի համար 170 մլն եվրո է տրամադրված, մենք աջակցում ենք տարածաշրջանային էներգետիկ ցանցի բարելավմանը: Սրա համար մեզ անհրաժեշտ է նաև օրենսդրական կարգավորումներ, ակտեր»,- ասաց նա՝ հավելով, որ անհրաժեշտ է ունենալ արդյունավետ աշխատող էլեկտրացանցեր: Մաթիաս Քիսլերը հավելեց, որ իր համար շատ հաճելի է մասնակցել այս սեմինարին ոչ միայն այն պատճառով, որը ՀՀ-ում Գերմանիայի դեսպան է, այլև այն, որ ինքն ինժեներ էլեկտրիկ է: «Ուրախ եմ այս սեմինարին այսքան մասնակից տեսել: Ինչքան հասկացա՝ բոլորդ պոտենցիալ ներդնողներ եք հանդիսանում արևային էներգիայի արտադրության ոլորտում»,- ընդգծեց դեսպանը: Նա շեշտեց՝ Գերմանիան առաջատար պետություններից մեկն է, որը լծվել ավանդական էներգետիկայից ոչ ավանդական էներգետիկայի անցման գործին: «Կարծում եմ, որ Հայաստանի համար նույնպես շատ օգտակար կլինի աստիճանաբար անցումը վերականգնվող էներգետիկայի: Մի երկրի համար, որի հիﬓական էներգիա արտադրողը ատոմակայանն է, ինչպես նաև գազով աշխատող կայանները, շատ կարևոր է էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացումը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Դրանով Հայաստանը կապահովի նաև էներգետիկ անվտանգությունը երկրում, ինչպես նաև կնպաստի շրջակա միջավայրի պաշտպանությանը»,- եզրափակեց Գերմանիայի դեսպանը:

Նմանատիպ նյութեր