Հաստատված տվյալներով՝ վերջին 10 օրում ադրբեջանական բանակն առնվազն 8 զոհ է ունեցել. Վիգեն Սարգսյան
Այսօր՝ հունիսի 28-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ միայն վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական բանակը հաստատված տվյալներով՝ կորցրել է 8 զինծառայողի։
Նախարարը հավելեց, որ ունենք դիտարկման արդյունքները, սակայն ոչ՝ ապացույցներ։
«Չհաստատված տվյալներով՝ զոհերի թիվն ավելին է»,-ասաց Վ. Սարգսյանը՝ հավելելով, որ նշված 8 զոհերը դեռևս հուղարկավորված չեն և արդբեջանական մամուլում այդ մասին տեղեկատվություն չկա։