2230 դիտում
19:22 12-12-2018
Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկրի զինված ուժերը պատրաստվում են առաջիկա օրերին նոր ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Ռազմական գործողությունները ծրագրվում է իրականացնել Եփրատ գետի Արևելյան ափին տեղակայված քրդական ուժերի դեմ:
«Եփրատի արևելքն ահաբեկչական խմբավորումներից մաքրելուն ուղղված ռազմական գործողություններ ենք իրականացնելու: Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը խոստացել էր Թուրքիային, որ չի օժանդակելու Սիրիայի քրդերին (PYD/YPG), չի կատարել իր խոստումը: Պարզ է, որ ԱՄՆ-ը դիտակետեր է հիմնել, ոչ թե Թուրքիային ահաբեկիչներից պաշտպանելու համար, այլ հակառակը»,-նախագահական պալատում ելույթի ժամանակ ասել է Էրդողանը:
Էրդողանը միևնույն ժամանակ նշել է, որ թուրքական ԶՈՒ-ի թիրախը լինելու են, ոչ թե ամերիկացի զինվորները, այլ՝ քրդերը:
Նմանատիպ նյութեր
8025 դիտում
11:29 28-06-2017
Թուրքիան կարող է Սիրիայում նոր ռազմական օպերացիա իրականացնել. Էրդողան
2882 դիտում
19:14 05-02-2016
Թուրքիան մտադիր չէ Սիրիայում ռազմական գործողություններ սկսել
Այս բաժնից
724 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
805 դիտում
23:16 14-05-2024
Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար
571 դիտում
22:02 14-05-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին