2148 դիտում
19:21 27-06-2017
Արա Բաբլոյանը հանդիպել է Կորեայի խորհրդարանի ղեկավարի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 27-ին Սեուլում հանդիպել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չոն Սե Կյունի հետ:
ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է. «Կորեայի Հանրապետությունն Արեւելյան Ասիայի տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է: Այս տարի մենք նշում ենք Հայաստանի եւ Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ուրախ եմ նկատել, որ նախորդ քառորդ դարի ընթացքում հայ-կորեական միջպետական կապերի զարգացումն ընթացել է բարեկամական մթնոլորտում՝ ամուր հիմքեր ստեղծելով փոխշահավետ համագործակցություն զարգացնելու համար»:
Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը հայ-կորեական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու հարցում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում պատգամավորական բարեկամական խմբերն առավել ակտիվ փոխգործակցություն կզարգացնեն՝ նպաստելով երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ընդլայնմանը:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացված ծրագրի արդյունավետությունը եւ հույս հայտնել, որ համագործակցությունը Գործակալության հետ շարունակական կլինի:
Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստան-Կորեա երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում կարեւոր դեր կարող է ունենալ Երեւանում Կորեայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացումը:
Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չոն Սե Կյունը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահի այցը Կորեա, կարեւորել է Կորեայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ծավալված համագործակցությունը: Չոն Սե Կյունն անդրադարձել է երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա հարաբերություններին եւ բարեկամական խմբերի գործունեությանը՝ հույս հայտնելով, որ նորընտիր խորհրդարանում ձեւավորված խումբը նույնպես ակտիվորեն կհամագործակցի կորեացի գործընկերների հետ՝ նպաստելով մշակութային, կրթական, տնտեսական բնագավառներում համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Կարեւորելով փոխայցելությունների դերը միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում՝ ՀՀ ԱԺ նախագահը Չոն Սե Կյունին հրավիրել է Հայաստան:
Նմանատիպ նյութեր
3667 դիտում
19:41 26-03-2018
Արա Բաբլոյանը Ժնեւում հանդիպել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Ցվետա Կարայանչեւայի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3341 դիտում
13:20 23-08-2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2888 դիտում
20:02 26-01-2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության ԱԺ խոսնակ Չունգ Սե-կյունին
Այս բաժնից
361 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
397 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
349 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ