Մոսկվան ծրագիր է մշակել կորեական թերակղզու խնդրի կարգավորման համար և պատրաստ է այն բանակցությունների մասնակիցների հետ քննարկել։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը։
«Մշակել ենք մի շարք պրակտիկ միջոցառումներ, այսպես ասած՝ ճանապարհային քարտեզ, որի վերջնական նպատակը հյուսիս-արևելյան Ասիայում ամուր խաղաղության մեխանիզմ ձևավորելն է՝ թերակղզու խնդրի զուգահեռ կարգավորմամբ»,-նշել է Մորգուլովը։
Փաստաթուղթը նախատեսում է փուլ առ փուլ առաջխաղացում երկխոսության մեջ՝ առանց նախապայմանների, փոխադարձ զսպվածությամբ, առանց սադրանքների բանակցություններ, առանց ուժի կիրառման սպառնալիքների։
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ Փհենյանին պետք է տրվեն անվտանգության երաշխիքներ, ինչը թույլ կտա նրան հետագայում հրաժարվել հրթիռային-միջուկային ծրագրից։