Վաշինգտոնում հայտարարել են ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հեռանալու մասին
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտնել է, որ Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը շուտով կհեռանա իր պաշտոնից: Ամերիկացի դիվանագետն այս մասին գրել է Twitter-ի իր էջում: Այդ մասին հայտնում է Корреспондент-ը:
«Դեսպասն Կիսլյակը պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ում ռուսական դեսպանությունից: Նրան լավագույնն եմ մաղթում: Երբ ես պետական ծառայության մեջ էի գտնվում, նրա հետ աշխատելը հաճույք էր, նույնիսկ երբ մենք տարակարծիք էինք լինում»,-ասվում է Մաքֆոլի թվիթերյան հաղորդագրության մեջ: