63972 դիտում
09:34 23-06-2017
«...ՕՕ 01»-ով ավարտվող բոլոր պետհամարանիշերը ոստիկանության կողմից ուժը կորցրած են ճանաչվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ որոշում է ընդունել վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 10-ին ընդունած «731-Ն» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
«731-Ն» որոշումով գործադիրը 7 տարի առաջ սահմանել էր պետական գերատեսչություններին և այլ հաստատություններին հատկացված ծառայողական պետհամարանիշերի ձևերը: Երեկ կայացված որոշմամբ փոփոխության են ենթարկվել միայն ԱԺ աշխատակազմին տրամադրված պետհամարանիշերի տառերն ու թվերը: Մինչ օրս խորհրդարանի թե՛ աշխատակազմին, թե՛ պատգամավորներին տրամադրվել են «001 օօ 01»-ից մինչև «999 օօ 01» պետհամարանիշերը: Այսուհետ ԱԺ-ի աշխատակազմի նոր պետհամարանիշերը կլինեն «001 HH 01»-ից մինչև «999 HH 01» թվերի և տառերի համակցությամբ:
ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը armtimes.com-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է պետհամարանիշերը փոփոխելու անհրաժեշտություն առաջացել: «Նկատի ունենալով, որ համարանիշերի հետ կապված եղել են կազմակերպչական խնդիրներ, որոշ համարներ չգիտեինք, թե ում մոտ են, արմատական փոփոխության կարիք առաջացավ»,- ասաց Արսեն Բաբայանը՝ նշելով, որ մինչ օրս հանձնված «...օօ 01»-ով ավարտվող բոլոր պետհամարանիշերը լիազոր մարմնի՝ ոստիկանության կողմից ուժը կորցրած են ճանաչվել:
Նախկին և ներկա պատգամավորները, որոնք նախկինում նման պետհամարանիշերով են վարել իրենց մեքենաները, պարտավոր են այդ համարանիշերը հանձնել ոստիկանությանը:
ԱԺ աշխատակազմը «… HH 01»-ով ավարտվող համարանիշերը սահմանված կարգով կհատկացնի նոր գումարման ԱԺ-ի ներկայացուցիչներին: Նշենք, որ «001 օօ 01» պետհամարանիշն այսօր ամրակցված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայի վրա: Ենթադրվում է, որ առաջիկայում այն կդառնա «001 HH 01»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1171 դիտում
13:04 13-10-2014
Ուժը կորցրած է ճանաչվել «ԱԼՄԵԼԵՌՈԱ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան
3293 դիտում
10:56 13-01-2015
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել 2014թ. հոկտեմբերի 13-ի հրամանագիրը
1289 դիտում
19:53 18-11-2016
Ուժը կորցրած է ճանաչվել իրավաբանական անձանց տրամադրված 4 լիցենզիայի ներդիր
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»