6077 դիտում
19:39 22-06-2017
ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու անդամն այցելել է «Նոր Արեշ» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 22-ին, ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը այցելել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Նոր Արեշ» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն, տեղեկանալու՝ որ փուլում է գտնվում Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի նախագծի շրջանակներում իրականացվող վերանորոգման աշխատանքների իրականացման ընթացքը:
Այցի ընթացքում Թեհմինա Վարդանյանը արձանագրել է․ «Ամբողջ հաստատությունը իրապես փոշու ու կեղտի մեջ էր: Ոչ մի սանիտարահիգենիկ նորմեր չեն պահպանվում: Հիշեցնեմ, որ տվյալ հաստատությունում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝ նյարդաբանական, վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ներզատաբանական, գաստրոէնտերոլոգիական, վարակաբանական, ուռոլոգիական, սրտաբանական, թոքաբանական, մաշկավեներաբանական, ատամնաբուժական, ակնաբուժական, ուռուցքաբանական, մանկաբարձական-գինեկոլոգիական, հակատուբերկուլյոզային, լոգոպեդական:
Մասնավորապես լաբորատոր բաժանմունքում խայտառակ պատկեր էր: Բիոքիմիական հետազոտությունները, որոնցից կախված է հաճախորդի հետազոտության արդյունքն ու բուժման ընթացքը, քիչ հավանական է, որ նշված կեղտոտ ու ծայրահեղ հակահիգենիկ պայմաններում կտան ճշգրիտ պատասխան՝ այդպիսով լուրջ վտանգի տակ դնելով քաղաքացու կյանքը:
Նշեմ, որ լաբորատորիայում առկա սարքավորումներից VIOLA բիոքիմիական անալիզատորը չէր աշխատում, որը պատասխանատու է մի շարք բիոքիմիական հետազոտությունների համար: Եվս մեկ անալիզատոր չէր գործածվում անհրաժեշտ նյութերի բացակայության պատճառով: Չկար նույնիսկ արյան հետազոտություն վերցնելու համար նախատեսված աթոռ, լաբորատոր սպասքի պահարաններ, լաբորատոր սեղաններ, ջրային բաղնիք։
Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել սրվակների, անոթների ու փորձանոթների ախտահանման համար նախատեսված սենյակի վրա: Վերը նշված բուժհաստատությունում անրաժեշտ է հագնել բախիլ և ստերիլ բժշկական հագուստ ոչ թե չաղտոտելու, այլ չվարակվելու համար»:
Կից տրամադրել ենք լուսանկարներ «Նոր Արեշ» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունից և դիմումը քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
867 դիտում
12:31 02-12-2014
Նոյեմբերի 21-27-ը Երևանի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 40037 քաղաքացի
7130 դիտում
16:12 02-02-2019
Առողջապահության նախարարի հրամանով բարձրացվել է ամբուլատոր- պոլիկլինիկական օղակի բուժաշխատողների աշխատավարձը
49588 դիտում
16:16 18-03-2020
Կոտայքի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շուրջօրյա հասանելի հեռախոսահամարները
Այս բաժնից
934 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am
580 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է