Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը մասնակցել է Հռոմի 5-րդ եվրասիական սեմինարին
Հունիսի 22-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը մասնակցեց Հռոմի 5-րդ եվրասիական սեմինարին, որտեղ հանդես եկավ ելույթով:
Դեսպան Բաղդասարյանը մանրամասն ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի ձեռքբերումները և առկա հնարավորությունները: Նշվեց, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր և միաժամանակ օգտվելով ԵՄ հետ արտոնյալ առևտրային ռեժիմի հնարավորությունից, կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՄ և ԵԱՏՄ երկրների միջև:
Միջոցառմանը ելույթ ունեցան նաև ԵԱՏՄ կոլեգիայի անդամ նախարարներ, դիվանագետներ, մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ: