211652_close_icon

Կարեն Կարապետյանը ծրագիրը ներկայացնելուց հետո թղթի վրա խաչ նկարեց, որի եզրերը մգացրեց. «Հայկական ժամանակ»

views-count16437 դիտում article-date 09:38 22-06-2017
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային Ժողովի այսօրվա նիստում, երբ ներկայացրեց իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, նստեց իր տեղում և սկսեց գրառումներ անել: Նրա գրառումներից երկուսն ուշագրավ են. «Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018 թվականից հետո…»: Մեկ այլ թերթիկի վրա վարչապետը պատգամավորների անունների դիմաց կամ անուն ազգանունների տակ նույնպես գրառումներ է կատարել: Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանի անվան տակ գրել է «Արտակ Զեյնալյան»: Բացի դա, Կարեն Կարապետյանը մեկ այլ թղթի վրա երկրաչափական պատկերներ է նկարել, խաչ, որի եզրերը մգացրել է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր