2229 դիտում
19:26 21-06-2017
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն հանդիպել է «Փայփեր» ընկերության փոխնախագահին և «ՍԻՄ» ավիաընկերության տնօրենին
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ հունիսի 21-ին, հանդիպել է 1927 թվականին հիմնադրված, ինքնաթիռներ արտադրող ամերիկյան «Փայփեր» ընկերության վաճառքի գծով փոխնախագահ Դրյու Մակիվանին և ԱՊՀ երկրներում «Փայփեր» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ, «ՍԻՄ» ավիաընկերության տնօրեն Սիմոն Մնոյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեց «Փայփեր» ընկերության հետ հնարավոր համագործակցությունը, անդրադարձ կատարվեցին համագործակցության շրջանակներում նախատեսվող սիրողական օդաչուներ պատրաստելու և հետագայում ՔԱԳՎ-ի «Ավիաուսումնական կենտրոն»-ում դասընթացներ կազմակերպելու նպատակով ուսումնական ծրագրի ստեղծմանը, ինչպես նաև՝ մի շարք այլ հարցերի:
«Փայփեր» ընկերության հետ հնարավոր համգործակցությունը կարող է խթան հանդիսանալ ընդհանուր նշանակության և փոքր ավիացիայի զարգացմանը:
Սերգեյ Ավետիսյանը, ողջունելով գործընկերների պատրաստակամությունը՝ հնարավոր համագործակցության համար, ծրագիրն իրականացնելու իր աջակցությունն առաջարկեց:
Նմանատիպ նյութեր
12416 դիտում
18:31 30-06-2017
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն ընդունել է Բելառուսի տրանսպորտի նախարարի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
568 դիտում
18:08 07-02-2025
Մեկնարկել է երրորդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության փետրվարի վճարման գործընթացը
907 դիտում
16:52 07-02-2025
Շինուհայր-Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար