5070 դիտում
16:21 21-06-2017
Ֆուդոկան կարատեի միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճեց մեկ ոսկի և երկու բրոնզ
2017 թվականի հունիսի 18-ին Կիպրոսի Լիմասոն քաղաքում կայացավ Ֆուդոկան կարատեի միջազգային մրցաշարը:
Մրցաշարին մասնակցում էրն 6 երկրներ` Հայաստան, Վրաստան, Ռումինիա, Ռուսաստան, Կիպրոս և Հունաստան:
9-10 տարիքային խմբում Հայաստանը ներկայացրեց Մեսրոպ Այվազյանը: Առաջին անգամ մասնակցելով միջազգային առաջնությանը` նա արժանացավ 2 բրոնզե մեդալի և նվաճեց 3-րդ տեղը` անհատական կատա և անհատական կումիտե մրցաձևերում:
Ջոն Երեմյանը հանդես եկավ 12-13 տարիքային խմբում և դարձյալ արժանացավ բրոնզե մեդալի` անհատական կումիտե մարզաձևոմ նվաճելով 3-րդ տեղը:
Նշենք, որ Ջոնը մասնակցել է և՛ աշխարհի, և՛ եվրոպայի առաջնություններին և միշտ արժանացել մեդալների:
Միցաշարին նաև մասնակցել է նրանց մարզիչը` Արծրուն Օհանյանը: 21-ից բարձր տարիքային խմբում նա զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը` անհատական կումիտե մարզաձևում:
Նմանատիպ նյութեր
4120 դիտում
16:24 15-04-2017
Երեք ոսկի, երկու արծաթ եւ երկու բրոնզ՝ Թբիլիսիում
3796 դիտում
18:05 21-09-2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է Հայաստանի դենտո ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի մարզիկներին
Այս բաժնից
1993 դիտում
20:08 29-01-2025
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ավստրիայի մրցաշարում
2497 դիտում
16:30 26-01-2025
Յաննիկ Սիները հաղթել է Ալեքսանդր Զվերևին և դարձել Ավստրալիայի բաց առաջնության հաղթող